Ռուսաստանը հայտնել է «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի պայթեցման մասին
07/06/2023 17:06
Նմանատիպ
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ հունիսի 5-ին ուկրաինական դիվերսիոն հետախուզական խմբի կողմից «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարը պայթեցվել է։
Հաղորդագրությունում նշվում է, որ ռուս զինվորականները չեն տուժել, սակայն տուժածներ կան խաղաղ բնակչության շրջանում: Ամոնիակատարի աշխատանքի վերսկսումը հացահատիկի գործարքի երկարաձգման Ռուսաստանի պայմաններից մեկն է։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի վերականգնման համար կպահանջվի մեկից երեք ամիս։ Շարքից հանվել է կայաններից մեկը։
«Մենք ջանքեր կգործադրենք դեպքի հանգամանքները պարզելու համար։ Բայց կա միայն մի կողմ, որը շահագրգռված չէ խողովակաշարի գործարկմամբ, և դա Կիևի ռեժիմն է»,-ասել է Զախարովան
Հետևեք մեզ նաև Telegram-ում