Հայաստանում բենզինն ու դիզվառելիքը էժանացել են
07/06/2023 19:17
Նմանատիպ
2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 1.1 % գնաճ, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 0.9% գնանկում:
Տեղեկատվությունը հաղորդում է ՀՀ վիճակագրական ծառայությունը։
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. մայիսին ապրիլի համեմատ գրանցվել է ոչ պարենային ապրանքների 1.3-0.1% գնանկում, այդ թվում, գնանկման համեմատաբար բարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում:
2023թ. մայիսին ապրիլի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 0.5% և 1.1%-ով: 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 28.9% և 21.3%, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ 16.2% և 9.6% գնանկում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում