Թուրքական լիրան շարունակում է գահավիժել

Թուրքական լիրան շարունակում է գահավիժել

Թուրքական լիրան շարունակում է արժեզրկվել դոլարի համեմատ։ Դոլարի փոխարժեքն առաջին անգամ բարձրացել է 23,5 լիրայից ավելի։

Այս մասին վկայում են աճուրդների տվյալները։

Դոլարի փոխարժեքը թուրքական լիրայի հանդեպ բարձրանում է 0,3 տոկոսով՝ մեկ դոլարը 23,3 174 լիրա (նախորդ աճուրդի վերջում՝ 23,2 478 լիրա)։ Ավելի վաղ աճուրդների ընթացքում ցուցանիշն առավելագույնը հասել է 23,5 635 լիրայի, ինչը նոր պատմական առավելագույնն է թուրքական արժույթի համար։

Լիրան դոլարի հանդեպ էժանանում է մայիսի վերջից։ Այդ ընթացքում դոլարը թանկացել է 16,7 տոկոսով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում