Wildberries-ը նվազեցրել է անձնական նոր օգտահաշիվ գրանցելու երաշխիքային վճարը

Wildberries-ը նվազեցրել է անձնական նոր օգտահաշիվ գրանցելու երաշխիքային վճարը

Wildberries առցանց շուկան նվազեցրել է անձնական նոր օգտահաշիվ գրանցելու համար սահմանված երաշխիքային վճարը. այժմ վաճառողները պետք է վճարեն 10.000 ռուբլի՝ նախկին 30.000-ի փոխարեն:

Նկատենք, որ անցած տարի այս վճարը կազմում էր նույնքան՝ 10,000 ռուբլի, սակայն 2022-ի հոկտեմբերին շուկան միակողմանիորեն և առանց վաճառողներին ծանուցելու հանկարծակի բարձրացրեց նոր վաճառողների գրանցման չվերադարձվող երաշխիքային վճարը մինչև 30,000 ռուբլի: Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ հենց հաճախորդներն էին խնդրել դա անել՝ հարթակում խարդախության դեպքերը կանխելու նպատակով։

Այս տարվա հունվարին Wildberries-ը նաև 10,000 ռուբլի չվերադարձվող պարտադիր վճար սահմանեց պատվերների ստացման կետ բացելու համար։ Այս որոշումը ևս հիմնավորվեց խաբեբաների դեմ պայքարով։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ երաշխիքային վճարի կիրառումը հնարավորություն է տալիս նվազեցնել կեղծ օգտահաշիվների քանակը և կարող է լրացուցիչ պաշտպանել այն ձեռնարկատերերին, որոնք իրենց ապրանքները վաճառում են հարթակի միջոցով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում