13.1 C
Yerevan

ՀՀ պատվիրակությունը միջոցառում էր կազմակերպել Ռիո+20 գագաթաժողովի շրջանակներում

Նմանատիպ

Հայաստանը մասնակցել է ՀԱՊԿ-ի զորավարժությունների բանակցություններին

ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում տեղի են ունեցել 2023 թվականին նախատեսված...

Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը զգուշացրել է Ադրբեջաին սահմանների անխախտության մասին

Ադրբեջանի սահմանային տեղաշարժերի մասին մի շարք հայտարարություններից հետո, Իրանի...

Լավրովը կմեկնի Թուրքիա, որտեղ կքննարկի ղարաբաղյան կարգավորումը. Զախարովա

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա,...

Սույն թվականի հունիսի 15-ին, Ռիո դե Ժանեյրոյի «Ռիո Ցենտրո» կենտրոնում, Ռիո+20 գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցավ «Կայուն զարգացման համաթվի մեթոդաբանությունը – հնարավոր տարբերակներ» խորագրով միջոցառումը, որը կազմակերպել էր ՀՀ պատվիրակությունը՝ ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի և Յեյլի համալսարանի Բնապահպանական իրավունքի և քաղաքականության կենտրոնի աջակցությամբ և մասնակցությամբ:

Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ մամլո ծառայությունից, ներկայացվեց այս ուղղությամբ վերջին քսան տարիների ընթացքում ՀՀ մասնագետների կատարած մեծածավալ աշխատանքը, որի ակնառու գնահատականներից մեկն էլ Ռիո+20 գագաթաժողովի շրջանակում այս միջոցառման կազմակերպմանն արժանանալն էր: Նշենք, որ նմանատիպ համաթվի ձևակերպման փորձերը դեռևս շարունակվում են բազմաթիվ երկրների գիտական, պետական և ոչ պետական կառույցների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից:

Քննարկմանը մասնակցեցին մի շարք երկրների, միջազգային և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև գիտական շրջանակների մոտ չորս տասնյակ ներկայացուցիչներ և անհատներ:

Միջոցառումը վարում էր ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը: Բացման խոսքով ելույթ ունեցավ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տիգրան Գևորգյանը՝ հնչեցնելով ՀՀ վարչապետի ուղերձը:

Տեսանյութերով ներկայացվեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դաֆինա Գերչևայի և ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների Բրատիսլավայի Տարածաշրջանային կենտրոնի ավագ խորհրդատու Անդրեյ Իվանովի ողջույնի խոսքերը:

Կայուն մարդկային զարգացման համաթվի ձևավորման հայաստանյան փորձը ներկայացրեց «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ, ԵՊՀ պրոֆեսոր Կարինե Դանիելյանը, որից հետո ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ Յուրի Պողոսյանը ներկայացրեց համաթվի հաշվարկման մեթոդոլոգիան, դրա բաղադրիչները, ինչպես նաև Հայաստանի համար կատարված հաշվարկներն ու արդյունքները:

Յեյլի համալսարանի Բնապահպանական իրավունքի և քաղաքականության կենտրոնի բնապահպանական իրագործման գործակցի ծրագրի տնօրեն, պրոֆեսոր Անգել Հսուն ներկայացրեց կենտրոնում այս ուղղությամբ իրականացված աշխատանքները՝ իր հերթին բարձր գնահատականի արժանացնելով հայ մասնագետների աննախադեպ ձեռքբերումները:

Ելույթներից հետո քննարկում ծավալվեց: Իրականացված աշխատանքը բարձր գնահատեցին նաև ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ուկրաինայի, ՄԱԶԾ-ի և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և գիտնականները:

 

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Հայաստանը մասնակցել է ՀԱՊԿ-ի զորավարժությունների բանակցություններին

ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում տեղի են ունեցել 2023 թվականին նախատեսված...

Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը զգուշացրել է Ադրբեջաին սահմանների անխախտության մասին

Ադրբեջանի սահմանային տեղաշարժերի մասին մի շարք հայտարարություններից հետո, Իրանի...

Լավրովը կմեկնի Թուրքիա, որտեղ կքննարկի ղարաբաղյան կարգավորումը. Զախարովա

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա,...