Բիշքեկում կալանավորվել են պետական հեղաշրջում նախապատրաստելու գործով կասկածվող անձնինք

Նմանատիպ
Ղրղզստանի դատարանի որոշմամբ՝ «Ժողովրդական խորհուրդ» կուսակցության ղեկավարը և «Սահման» հասարակական միավորման մի քանի անդամներ կլանավորվել են․ նրանք մեղադրվում են երկրում պետական հեղաշրջում իրականացնելու փորձի մեջ։ Եվս 2 անձի նկատմամբ սահմանվել է տնային կալանք։
Այս մասիին հայտնում է գերմանական Deutsche Welle լրատվական գործակալությունը։
Ավելի վաղ՝ Ղրղզստանի Ազգային Անվտանգության Պետական Կոմիտեն հաղորդել էր, որ բացահայտել է պետական հեղարջում նախապատրաստող անձանց խումբ, որի անդամների թիվը հասնում է 100-ի։ Հունիսի 6-ին տեղի ունեցան մի շարք ձերբակալություններ։ Ղրղզստանի Ազգային Անվտանգության Պետական Կոմիտեի տվյալներով՝ ձերբակալվածների ընդհանուր թիվը հասնում է 30-ի։
Կասկածյալները, ըստ ղրղզական ուժային մարմինների հաղորդած տեղեկության, տարվա ընթացքում զբաղված են եղել իշխանությունից առավել դժգոհ անձանց հավաքագրելով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում