Հայաստանում շինարարական բում է
Նմանատիպ
Հայաստանում այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին իրականացվել է 94 մլրդ 869.3 մլն դրամի շինարարություն։ Այս ցուցանիշը նախորդ տարվա առաջին 4 ամիսների նկատմամբ ավել է շուրջ 16 տոկոսով:
Նման տվյալներ է հրապարակել Հայաստանի Վիճակագրական կոմիտեն։
Ընդ որում՝ շինարարության 13.5 տոկոսն իրականացվել է պետբյուջեի միջոցների հաշվին՝ 12 մլրդ 790.3 մլն դրամի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ պակաս է 31.4 տոկոսով: Համայնքների միջոցների հաշվին իրականացվել է ընդհանուր շինարարության 3.8 տոկոսը՝ 3 մլրդ 641.6 մլն դրամի՝ 2022-ի առաջին 4 ամիսների նկատմամբ աճելով 79.8 տոկոսով:
Իսկ մարդասիրական օգնության միջոցների հաշվին հունվար-ապրիլին իրականացվել է շինարարության 1.2 տոկոսը՝ 1 մլրդ 174.3 մլն դրամ ծավալով:
Տարվա առաջին 4 ամսին իրականացված ընդհանուր շինարարության 59.5 տոկոսն էլ իրականացվել է մասնավոր կազմակերպությունների միջոցների հաշվին՝ շուրջ 56 մլրդ 418.9 մլն դրամի: Բնակչության միջոցների հաշվին իրականացվել է շինարարության 22 տոկոսը՝ 20 մլրդ 844.2 մլն դրամի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում