Կենսաթոշակը վճարող բանկը հնարավոր կլինի փոխել առցանց եղանակով
09/06/2023 02:24
Նմանատիպ
Քաղաքացիներն այսուհետ կարող են փոխել կենսաթոշակը (ինչպես նաև ծերության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ, հաշմանդամության նպաստ) վճարող բանկը՝ դիմում ներկայացնելով նաև առցանց եղանակով։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:
Դիմումն անհրաժեշտ է լրացնել՝ անցնելով հետևյալ հղմամբ։
Առցանց եղանակով դիմելուց հետո համակարգն ինքնաշխատ եղանակով կհաստատի այն բանկը, որը կենսաթոշակառուն ընտրել է և այդ մասին հաղորդագրություն կուղարկի քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին։
Կենսաթոշակը ստանալու եղանակը կամ բանկը փոխելու դիմումը մերժվում է, եթե դիմելու օրվա դրությամբ կենսաթոշակի վճարումը դադարեցված է կամ քաղաքացին կենսաթոշակը ստանում է կանխիկ եղանակով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում