Հայաստանն օգնում է Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները․ Պետքարտուղարություն

Հայաստանն օգնում է Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները․ Պետքարտուղարություն

Չնայած պատժամիջոցներին, դեպի Ռուսաստան միկրոչիպերի և առանցքային էլեկտրոնային բաղադրիչների մատակարարումները վերադարձել է նախկին մակարդակին։ РБК-ն, հղում անելով Politico-ին, գրում է, որ այս մասին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պատժամիջոցների համակարգող Ջիմ Օ՛Բրայենը։

Խնդիրն, ըստ նրա, այն է, որ եվրոպական ընկերությունները նյութեր են վաճառում այլ երկրների, որոնք իրենց հերթին դրանք վերավաճառում են Ռուսաստանին:

«Այս տարվա սկզբից Ռուսաստանը կարողացավ ներմուծել էլեկտրոնիկայի որոշ հիմնական կատեգորիաներ մոտավորապես նախապատերազմական մակարդակով», – ասել է Օ’Բրայենը ՝ նկատի ունենալով չիպերը, պրոցեսորները և ինտեգրալ սխեմաները:

Նա նշել է, որ այդ բաղադրիչները շատ կարևոր են ժամանակակից զենքի արտադրության մեջ։ Նրա խոսքով, ԱՄՆ-ն հայտնաբերել է հինգ երկիր, որոնք օգնում են շրջանցել պատժամիջոցները՝ Թուրքիան, Ղազախստանը, Վրաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Հայաստանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում