Ուկրաինական անօդաչուն ընկել է Վորոնեժում բնակելի տան վրա
Նմանատիպ
Վորոնեժում ուկրաինական անօդաչու թռչող սարքը ընկել է բնակելի տան վրա։ Նախնական տվյալներով 3 մարդ վիրավորում է ստացել։
Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։
«Ապակու բեկորների պատճառով վնասվածքներ են ստացել 3 մարդ, նրանց տեղում օգնություն է ցուցաբերվել, մարդիկ հրաժարվել են հոսպիտալացումից»,- ասաց նա։
Անօդաչու թռչող սարքի կողմից տուժած շենքի բնակիչներին աջակցություն կտրամադրվի, տարածաշրջանի իշխանությունները հրատապ խորհրդակցություն կանցկացնեն՝ միջադեպը վերլուծելու համար, ասել է Գուսևը։
Գուսևը հավելել է, որ թռչող սարքը ընկել է տան դատարկ սենյակի մեջ, որտեղ մարդիկ չեն եղել։
Նշենք, որ վերջին շրջանում հաճախացել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի գրոհները Ռուսաստանի բնակավայրերի ուղղությամբ։
Տեսանյութը՝ 30․05․2023թ․
Հետևեք մեզ նաև Telegram-ում