Գնդապետ Մասիս Միքայելյանը դարձել է Արցախի ՊԲ-ի թիկունքի պետը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր՝ գնդապետ Մասիս Միքայելյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ – թիկունքի պետ նշանակելու մասին:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում