Համաշխարհային բանկի՝ Հարավային Կովկասում տարածաշրջանային գրասենյակում նոր տնօրեն է նշանակվել
Նմանատիպ
Համաշխարհային բանկի (ՀԲ)՝ Հարավային Կովկասում տարածաշրջանային գրասենյակի նոր տնօրեն է նշանակվել Հենրի Քերալին: Նա կփոխարինի մինչ այդ այս պաշտոնը զբաղեցրած Ասադ Ալամին, տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները:
Քերալին Թբիլիսիում հանդիպել է լրագրողների հետ ը տեղեկացրել, որ ինքը շարունակելու է տարածաշրջանի համար ՀԲ-ի կողմից որդեգրած քաղաքականությունը:
«Մենք կաշխատենք Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի բանկային համակարգերի կայուն զարգացման ուղղությամբ: Համաշխարհային բանկը տարածաշրջանի երեք պետությունների համար ռազմավարական ծրագիր է մշակել, և այն կշարունակվի նաև հետագայում: Մենք կապեր կհաստատենք քաղաքացիական հատվածի ներկայացուցիչների ու տարածաշրջանում ռազմավարական գործընկերների հետ»,- նշել է տարածաշրջանում ՀԲ-ի նոր տնօրենը:
Հ.Քերալին իր աշխատանքային գործունեությունը պաշտոնապես կսկսի հուլիսի 1-ից: Նա Ուգանդայի ու Մեծ Բրիտանիայի քաղաքացի է և տարածաշրջանային կառավարման գծով աշխատանքային փորձ ունի Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում, Արևելյան ու Հարավային Ասիայում, Կենտրոնական Ասիայում ու Եվրոպայում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում