Մեկ շաբաթում հրադադարը խախտվել է ավելի քան 1000 անգամ. Հայկական կողմը համարժեք պատասխան է տվել հակառակորդին
16/06/2012 14:43
Նմանատիպ
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների՝ հունիսի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի սահմանին հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1000 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5500 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել սահմանագծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
Այս մասին հաղորդում են ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում