Տարբեր ժամանակաների օսկարակիր 5 ֆիլմեր, որ պետք է դիտել
Նմանատիպ
Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի ամենամյա ազգային մրցանակը՝ Օսկարը ամեն տարի շնորհվում է այն ֆիլմերին և կինոարտադրողներին, որոնք լավագույնն են լինում առաջադրված 24 անվանակարգերում։ Тimes-ն առաջարկում է դիտել Օսկարի պատմության տարբեր տարիների հիշարժան ֆիլմերը, որոնք միանգամից ստացել են մի քանի արձանիկներ։ Ի դեպ, «Օսկարի» արձանիկի համար որպես «բնորդ» ծառայել է ժամանակի հայտնի դերասան, ռեժիսոր և սցենարիստ Էմիլիո Ֆերնանդեսը:
Արձանիկը պատկերում է խորհրդանշական ասպետին՝ սուրը ձեռքին, կանգնած կինոժապավենի շրջանակի վրա, որի հինգ անցքերը խորհրդանշում են Ամերիկյան կինոակադեմիայի ռեժիսորներին, սցենարիստներին, դերասաններին, պրոդյուսեներին և տեխնիկական մասնագետներին:
1․ Ֆորեսթ Գամփ
«Աշխարհը երբեք նույնը չի լինի, երբ այն տեսնեք Ֆորեսթ Գամփի աչքերով»․․․․անչափ հուզիչ, խորիմաստ և աշխարհայացք ձևավորող այս ֆիլմը ստացել է 6 Օսկար տարբեր անվանակարգերում։
Ֆիլմի հիմքում Ուինսթոն Գրումի 1986 թվականին գրված համանուն վեպն է։ Ֆիլմի գլխավոր հերոսը ազնիվ, միամիտ ու անչափ բարի Ֆորեսթ Գամփն է, որին մարմնավորում է Թոմ Հենքսը։ Ֆորեսթը նստում է կանգառի նստարանին և պատմում է իր կյանքի պատմությունը տարբեր մարդկանց, ովքեր այդ պահին նստում են իր կողքին։ Ֆորեսթը փոքր տարիքում հաշմանդամություն ուներ և դժվարությամբ էր տեղաշարժվում։ Դպրոցում Ֆորեթը ծանոթանում է Ջեննի Կարրենի հետ, որը դառնում է նրա միակ ընկերը։
Ֆորեսթի ոտքերի հենակներից ազատվում է այն ժամանակ, երբ փախչում է իրեն հետապնդող խուլիգաններից և սկսում է ոչ միայն քայլել, այլև վազել, ինչպես սպորտսմենը։ Ֆորեսթը իր կյանքի ընթացքում զբաղվում է սպորտով, սկզբում որպես ֆուտբոլիստ իր արագությամբ հասնում է մեծ հաջողությունների, դասվում երկրի լավագույն մարզիկների շարքին, այնուհետև սկսում է սեղանի թենիս խաղալ և նույնպես ունենում է մեծ հաջողություններ, մասնակցում է Վիետնամական պատերազմին և ԱՄՆ-ի նախագահի կողմից պարգևատրվում է բարձրագույն շքանշանով, զբաղվում է ծովային ուտելի կենդանիների ձկնորսությամբ, պատահաբար ներդրում է կատարում մի ընկերությունում, որը դառնում է աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը։
2․ Ռոմա
«Պատմության մեջ կան ժամանակաշրջաններ, որոնք սպիներ են թողնում հասարակությունների վրա և փոխում են մեզ որպես անհատներ»․․․էմոցիոնալ այս դրաման Օսկար է ստացել 3 անվանակարգերում։ Ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա»-ն մեքսիկական սև-սպիտակ ֆիլմ է, որտեղ նա որպես օպերատոր է, սցենարի հեղինակ և համապրոդյուսեր։
Սյուժեի հիմքում ընկած է Մեխիկոյի միջին դասի ընտանիքի կյանքի պատմությունը 1970-ականներին։ Ընտանիքի հայրը հազվադեպ է տանը լինում, և մայրը չորս երեխաներին դաստիարակում է Հնդկաստանից եկած երկու աղախինների օգնությամբ։ Հերոսների կյանքում բեկումնային են դառնում 1971 թվականի հունիսի 10-ին կաթոլիկական տոնակատարության ժամանակ տեղի ունեցած անկարգությունները, երբ զինվորները կրակ են բացում ցուցարարների վրա։
3․ Ամուսնական պատմություն (Marriage Story)
«Որտեղ կա սեր, կա նաև ելք» ․․․ 2020-ին Օսկարի արժանացած ռեժիսոր և սցենարիստ Նոա Բաումբախի «Ամուսնական պատմություն» ֆիլմը զույգերի բարդ հարաբերությունների մասին է։ Չարլի և Նիկոլի՝ թատերական ռեժիսորի և նրա առաջատար դերասանուհու ընտանիքում տարաձայնություններ են սկսվել։ Ամուսիններն այդպես էլ չեն կարողացել լուծել իրենց խնդիրները և որոշել են ամուսնալուծվել։ Չարլին և Նիկոլը ցանկանում էին պահպանել ջերմ հարաբերությունները, սակայն իրավիճակը թեժանում է, երբ իրավաբանները միջամտում են գործին։ Բացի այդ, Նիկոլը նոր դեր է ստացել Լոս Անջելեսի հեռուստատեսային նախագծում, իսկ Չարլին որոշել է մնալ Նյու Յորքում։ Նրանք նաև պետք է լուծեին իրենց փոքրիկ որդու խնամակալության հարցը։ Արդյունքում նրանք կրկին ստիպված են վերադառնալ շփմանը, փոխզիջումների՝ առանց միջնորդների։
4․ Մութ ժամանականեր (Darkest Hour)
«Երբեք մի հանձնվիր» ․․․ 2 անվանագակարգով օսկարակիր այս ռազմական դրաման ինչ որ առումով նաև ինքնակենսագրական է։ Պատմության առանցքում Ուինսթոն Չերչիլն է, որը անում է իր առաջին և որոշիչ քայլը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում, որը իշխանությունը ստացավ արտակարգ իրավիճակի պայմաններում։ Նացիստական բանակի հաջողությունները բրիտանական համայնքին ճնշել և պատել էին վախի մթնոլորտում, բայց հակառակ այլ քաղաքական գործիչների, Չերչիլը հրաժարվում է համաձայնության գալ Հիտլերի հետ:
5․ Սքայֆոլ (Skyfall)
2 անվանակարգում օսկարակիր Կոորդինատները «Սքայֆոլ» ֆիլմն անգլիական հատուկ գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող 23-րդ ֆիլմն է, որտեղ արդեն 3-րդ անգամ Բոնդի դերակատարն է Դենիել Քրեյգը։ Այս ֆիլմը Օսկարի արժանացավ լավագույն երաժշտության և ձայնային մոնտաժի համար։ Բոնդին խիստ կարևոր առաջադրանք է տրվում վերադարձնել գողացված կոշտ սկավառակը, որում գտնվում է բոլոր գաղտնի գործակալների ցուցակը։ Ստամբուլից Շանհայ, բոնդի ճանապարհին փորձությունները կործանարար են։ Բոնդը մենակ չի գործում, որն էլ նրա ձախողման պատճառն է դառնում։ Նրա գործընկեր Իվ Մանիպեննին փորձում է ազատվել Բոնդի հետ գնացքի վրա մենամարտող հակառակորդից, սակայն գնդակը դիպչելով Բոնդին, նրան գցում է կամրջից, բայց Բոնդը կարողանում է շարունակել գործը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում