Պլաստիկ աղբի կուտակումները համաշխարհային օվկիանոսում
Նմանատիպ
Աշխարհում տարեկան արտադրվում են մոտ 400 միլիոն տոննա պլաստիկ. դրա մոտ կեսը միանգամյա օգտագործման պարագաներ են։ Ըստ UNESCO-ի՝ տարեկան համաշխարհային օվկիանոսում է հայտնվում 8-10 միլիոն տոննա պլաստիկ՝ շշեր, պոլիէթիլային թաղանթներ, ձկնորսական ցանցեր և այլ կենցաղային պարագաներ։
Ներկա տեմպերի պահպանման դեպքում 50 տարի անց պլաստիկ նյութերը կզբաղեցնեն ավելի քան 550 հազար կմ քառակուսի մակերես։ Դա ավելի մեծ է, քան ֆրանսիայի, Թայլանդի կամ Ուկրաինայի տարածքը։
Պլաստիկ նյութերով շրջակա միջավայրի աղտոտումը ունի մեկ շատ կարևոր առանձնահատկություն․ դրանք բնության մեջ չեն քայքայվում, համարվում են կայուն օրգանական աղտոտիչներ, և բնական ճանապարհով պլաստիկի քայքայման համար անհրաժեշտ է 500-ից մինչև հազար տարի։ Այս ընթացքում, հաշվի առնելով դրանց արտադրման տարեկան ծավալները, պլաստիկից թափոնները առաջացնում են ահռեի կուտակումներ, ազդում են ֆլորայի և ֆաունայի վրա։
Պլաստիկը, փոխազդեցության մեջ մտնելով բնության, կենդանական աշխարհի հետ, առաջացնում է գենետիկ փոփոխություններ։ Դրանց այրման դեպքում մթնոլորտ են արտանետվում թունավոր նյութեր, որոնք խիստ վտանգավոր են կյանքի համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում