«Վագները» ստիպված կլինի պայմանագիր կնքել ՌԴ ՊՆ-ի հետ

«Վագները» ստիպված կլինի պայմանագիր կնքել ՌԴ ՊՆ-ի հետ

«Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրամանագիր է ստորագրել, ըստ որի, Ուկրաինայի ռազմաճակատում գտնվող բոլոր «կամավորական ջոկատները» մինչև հուլիսի 1-ը պետք է պայմանագրեր կնքեն պաշտպանության նախարարության հետ»։

Այս մասին ասվում է նախարարության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ դա «կամավորական կազմավորումներին» կտա անհրաժեշտ իրավական կարգավիճակ, կստեղծի միասնական մոտեցումներ, որոնք կօգնեն համապարփակ աջակցություն կազմակերպելու և առաջադրանքների կատարման գործում։

ՌԴ իշխանությունները «կամավորական ջոկատներ» են անվանում մասնավոր ռազմական ընկերությունները, այդ թվում նաև՝ «Վագներ» ՄՌԸ-ն։

Գործող օրենսդրության համաձայն՝ Ռուսաստանում մասնավոր ռազմական ընկերություններն արգելված են, ուստի պաշտոնյաները նախընտրում են «կամավորական ջոկատներ» սահմանումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում