Ոսկե գնդակ 2023-ի գլխավոր հավակնորդները այս պահին․ Goal
Նմանատիպ
Ֆուտբոլային աշխարհի գլխավոր պարբերականներից Goal-ը թարմացրել է Ոսկե գնդակ 2023 (Ballon d’Or 2023) հեղինակավոր մրցանակը նվաճելու ամենահավանակն թեկնածուների վարկանիշը։
Հիշեցնենք, որ Ոսկե գնդակը ֆուտբոլում շնորհվող ամենահեղինակավոր անհատական մրցանակն է, որի հաղթողը համարվում է տվյալ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը։
Այս տարի մրցանակի գլխավոր հավակնորդը Լիոնել Մեսսին է։ Արգենտինացին այս մրցանակը արդեն իսկ ստացել է ռեկորդային՝ 7 անգամ։ Սա կլինի աշխրահի գործող չեմպիոնի 8-րդ մրցանակը, և դժվար է հավատալ, որ պատմության մեջ որևէ մեկին կհաջողվի կրկնել այս հաջողությունը։
Անցյալ տարվա հաղթող Կարիմ Բենզեման 4-րդն է։ Լավագույն եռյակում են նաև Էրլինգ Հոլանդը և Կիլիան Մբապեն։
Քսանյակն ունի հետևյալ տեսքը`
1. Լիոնել Մեսսի (ՊՍԺ/Ինտեր Մայամի)
2. Էրլինգ Հոլանդ (Մանչեսթեր Սիթի)
3. Կիլիան Մբապե (ՊՍԺ)
4. Վինիսիուս Ժունիոր (Ռեալ Մադրիդ)
5. Կևին Դե Բրույնե (Մանչեսթեր Սիթի)
6. Իլկայ Գյունդողան (Մանչեսթեր Սիթի)
7. Վիկտոր Օսիմհեն (Նապոլի)
8. Ռոդրի (Մանչեսթեր Սիթի)
9. Ռոբերտ Լևանդովսկի (Բարսելոնա)
10. Խուլիան Ալվարես (Մանչեսթեր Սիթի)
11․ Բեռնարդո Սիլվա (Մանչեսթեր Սիթի)
12․ Կարիմ Բենզեմա (Ալ-Իթթիհադ)
13․ Խվիչա Կվարացխելիա (Նապոլի)
14 Մարկուս Ռեշֆորդ (Մանչեսթեր Յունայթեդ)
15․ Ջուդ Բելինգհեմ (Բորուսիա Դորտմունդ)
16․ Լաուտարո Մարտինես (Ինտեր)
17․ Բուկայո Սակա (Արսենալ)
18․ Ջոն Սթոունզ (Մանչեսթեր Սիթի)
19․ Ջեք Գրիլիշ (Մանչեսթեր Սիթի)
20․ Կազեմիրո (Մանչեսթեր Յունայթեդ)
Հետևեք մեզ նաև Telegram-ում