Ջոկովիչը հաղթեց Ռոլան Գարոսի մրցաշարում և սահմանեց ռեկորդ
12/06/2023 02:05
Նմանատիպ
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Ռոլան Գարոսի մրցաշարի եզրափակչում հաղթել է նորվեգացի Կասպեր Ռուդին։
Մրցակիցները կորտում անցկացրել են 3 ժամ 16 րոպե։ Հանդիպումն ավարտվել է սերբ մարզիկի հաղթանակով 3 սեթում՝ 7:6 (7:1), 6:3, 7:5 հաշվով։
36 ամյա Ջոկովիչի համար «Մեծ սաղավարտի» այս տիտղոսը 23-րդն էր կարիերայում։ Սրանով նա դարձավ բացարձակ ռեկորդակիր «Մեծ սաղավարտերի» մրցաշարերում տղամարդ թենիսիստների շարքում տարած անհատական հաղթանակների քանակով։ Մինչ այս պահը Ջոկովիչը կիսում էր առաջին հորիզոնականը իսպանացի Ռաֆայել Նադալի հետ։ Այժմ սերբ մարզիկը բացարձակ առաջատար է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում