Լ.Արոնյանը 9-րդ հորիզոնականում է, իսկ Է.Դանիելյանը միանձնյա առաջատար է
18/06/2012 10:53
Նմանատիպ
Կազանում ընթացող կանանց շախմատի Գրան պրի մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանը ներկայացնող Էլինա Դանիելյանը ոչ-ոքի է խաղացել բուլղարուհի Անտոնետա Ստեֆանովայի հետ:
8-րդ տուրից առաջ Է.Դանիելյանն ունի 5 միավոր և միանձնյա գլխավորում է առաջնության աղյուսակը:
Իսկ Մոսկվայում ընթացող Միխայիլ Տալի 7-րդ հուշամրցաշարի 8-րդ տուրում Լևոն Արոնյանը խաղացել է Ադրբեջանի ներկայացուցիչ Թեյմուր Ռաջաբովի հետ:
Ինչպես հաղորդում է Armsport.am-ը, պարտիայի 45-րդ քայլում կողմերը համաձայնվել են ոչ-ոքիի: Նշվում է, որ Լ.Արոնյանը խաղում էր սև խաղաքրերով:
Այդպիսով՝ Լևոն Արոնյանը վաստակած 3.5 միավորով հուշամրցաշարի մրցաշարային աղյուսակում զբացեղնում է 9-րդ հորիզոնականում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում