Թուրքական Լիրան հասել է պատմական մինիմումին
Նմանատիպ
Թուրքական լիրան դոլարի նկատմամբ արժեզրկման արդյունքում հասել է իր պատմական ամենացածր ցուցանիշին․ 1 ԱՄՆ դոլարը երկուշաբթի առավոտյան հավասարվել է 23,77 թուրքական լիրայի։
Թուրքական արժույթի «պատմական» ցածր ցուցանիշների նոր թարմացումները հաջորդել են նախորդ ամիս կայացած նախագահական և խորհդարանական ընտրություններին։
Համեմատության համար կարող ենք նշել, որ 2006-ին 1 ԱՄՆ դոլլարի արժեքը եղել է 1,48 լիրա։
Հետագայում Թուրքիան իրականացրել է տնտեսական քաղաքականություն, որը նախապատվություն է տվել տնտեսական աճին՝ որոշ դեպքերում նույնիսկ ինֆլյացիոն ռիսկի գնով։
Վերջին տարվա կտրվածքով լիրայի արժեքն ընկել է ավելի քան 30%-ով։ 2023թ․-ի մայիսին Թուրքիայում գրանցվել է 44% ինֆլյացիոն ցուցանիշ, որը անցած տարվա աշնանը բարձրացել է մինչև 85%, իսկ ընտրություններին հաջորդած 12 օրերի ընթացքում արժեզրկման ցուցանիշն անդադար աճել է։
Ըստ Bloobmerg-ի՝ Թուրքական Կենտրոնական Բանկը դադարեցրել է լիրայի աջակցման նպատակով իրականացվող դոլարի վաճառքը։ Այս քայլը խոսում է նոր տնտեսական ադմինիստրացիայի կողմից որդեգրված որակապես այլ՝ ավելի պահպանողական դրամավարկային քաղաքականության մասին՝ շուկաներին պետական միջամտության նվազեցմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում