Առաջարկվում է ՏՏ ոլորտի աշխատողներին հարկել 5% եկամտահարկով՝ 20%-ի փոխարեն
Նմանատիպ
Էկոնոմիկայի նախարարությունը նախագիծ է դրել շրջանառության մեջ` առաջարկելով փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում և «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում և ՏՏ ընկերությունների աշխատակիցների աշխատավարձը ներկայիս 20%-ի փոխարեն հարկել 5%-ով, ինչպես նաև նրանց աշխատավարձերը գնանշել արտարժույթով։
Ըստ նախագծի, փոփոխությունը վերաբերելու է այն ընկերություններին, որոնց 80% և ավելի համախառն եկամուտը գոյացել է Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից։
«․․․ Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի J58․2, J62.0 և J63.1 խմբերում ներառված գործունեություն իրականացնող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների համար, որոնց նախորդ հարկային տարվա ընթացքում 80 տոկոս և ավել համախառն եկամուտը գոյացել է Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից, այդ կազմակերպությունների աշխատակիցներին վճարվող աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների եկամտային հարկը հաշվարկվում է 5 տոկոս դրույքաչափով»,- ասվում է Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխության մեջ։
Նախագծով ակնկալվում է, որ առաջարկվող փոփոխությունների և լրացումների արդյունքում կապահովվի այս ոլորտի գործունեության զարգացման ընթացքի կայունությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում