UCOM-ը կշարունակի ապահովել Կոմիտասի թանգարան-ինստիտուտը գերարագ ինտերնետով
Նմանատիպ
«Յուքոմ» ընկերությունն այս տարի ևս կշարունակի ապահովել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բոլոր ցուցասրահները գերարագ ինտերնետի հասանելիությամբ:
Դեռ նախորդ տարի Կոմիտասի թանգարան-ինստիտուտը Ucom-ի հետ գործակցության միջոցով, ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավմամբ հնարավորություն է ստեղծել ցուցադրությունների, համերգների և այլ ծրագրերի համար նախատեսված տարածքները վերաիմաստավորելու նաև որպես կրթամշակութային միջավայր: Թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը նշել է. «Ուրախ եմ, որ «Յուքոմ»-ի հետ համագործակցության շնորհիվ հնարավորություն ենք ունեցել ավելի հասանելի դարձնել գիտակրթական, մշակութային ծրագրերը եւ համերգները համացանցում, օգտագործել ենք մուլտիմեդիա միջոցները ցուցադրությունների ժամանակ, ընդլայնել ենք ցուցադրությունների ինֆորմատիվ հասանելիության ձեւաչափերը»։
«Ucom-ը հաշվի է առել համաշխարհային մակարդակի մեծության ցուցադրությունների թվայնացման միտումը և ընդառաջել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտին այդօրինակ միջազգային փորձը կիրառելու հարցում։ Վստահ եմ, որ նոր մուլտիմեդիա միջոցների շնորհիվ և Ucom-ի ինտերնետով այցելուներն ավելի մեծ հետաքրքրությամբ են տեղեկանում հայկական մշակույթի վառ ներկայացուցիչների մասին», – ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Հիշեցնենք, որ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը պաշտոնապես բացվել է 2015 թվականի հունվարի 29-ին՝ նպատակ ունենալով համակողմանիորեն ներկայացնելու Կոմիտասի կյանքն ու գործունեության տարբեր ոլորտները, հանրահռչակելու նրա բազմակողմանի երաժշտական ժառանգությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում