Ղազախստանում հրդեհները շարունակվում են
Նմանատիպ
Հունիսի 9-ին Ղազախստանի ԱԻՆ-ը հայտարարել է, որ երկրի փրկարարները պայքարում են երկրի արևելյան Աբայան շրջանում բռնկված հրդեհի դեմ։ Այդ ժամանակ հրդեհը տարածվել էր մոտ 2 հազար հեկտար տարածության վրա։
Հետագայում, սակայն, անտառային հրդեհը կլանել է շուրջ 60 հազար հեկտար մակերես։ Երկրի Արտակարգ Իրավիճակների նախարարության տարած աշխատանքների շնորհիվ հրդեհի մակերեսը հնարավոր է դարձել նվազեցնել մինչև 43 հազար հեկտար, սակայն քամու ուժգնության հետևանքով պատկերը կարող է կրկին վատթարանալ։
Ղազախստանի իրավապահ մարմինները այս պահին ստուգում են քաղաքացիական անձանց կողմից դիտավորյալ հրկիզման հավանականությունը։ Ավելի վաղ Ղազախստանի Բնապահպանության և բնական պաշարների նախարարությունը հայտարարել էր, որ հրդեհների հնարավոր պատճառ կարող են հանդիսանալ շանթահարումները։
Մինչ այժմ Ղազախստանում հրդեհների պատճառով զոհվել է 14 անձ։ Երկրում հունիսի 12–ը հայտարարվել է սգո օր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում