Թրամպի դեմ դատավարությունը շարունակվում է

Թրամպի դեմ դատավարությունը շարունակվում է

Դոնալդ Թրամփը պատմության մեջ ԱՄՆ-ի առաջին պաշտոնաթող նախագահն է, ում դեմ դատավարություն է սկսվել։ Այս պահին դատարանում քննվում են Թրամփի դեմ ներկայացված 37 մեղադրանք։

Դեռևս այս տարվա մայիսին Նյու Յորքում երդվյալ ատենակալների դատարանը բավարարել էր լրագրող և գրող Էլիզաբեթ Քերոլի քաղաքացիական հայցը և մեղավոր էր ճանաչել Թրամփին սեռական ոտնձգությունների գործով:

Վերջերս, սակայն, ի հայտ են եկել մի շարք այլ հանգամանքներ, որոնք վերաբերվում են Թրամփի նախագահության ժամանակաշրջանին։ Մասնավորապես՝ նա կասկածվում է իր Մայամիի առանձնատանը բարձր գաղտնիության տեղեկատվություն պարունակող փաստաթղերի պահպանման մեջ։ Տվյալ փաստաթղթերը, ըստ մեղադրանքի, պարունակում են տվյալներ, որոնք առնչվում են ԱՄՆ-ի և իր դաշնակիցների պաշտպանական ներուժին, ԱՄՆ-ի միջուկային ծրագրին, ինչպես նաև դաշնակիցների դեմ ուղղված հնարավոր ագրեսիաների դեպքում պատասխան միջոցներին։

Դեռևս պարզ չէ, թե մեղավոր ճանաչվելու դեպքում ինչ պատիժ կկրի ԱՄՆ-ի նախկին նախագահը, ով առաջիկա նախագահական ընտրություններում հավակնում է լինել Հանրապետական կուսակցության գլխավոր թեկնածուն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում