Մեր ոսկի տղան՝ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը
Նմանատիպ
Արթուր Դավթյանը անկախ Հայաստանի պատմության առաջին աշխարհի չեմպիոնն է սպորտային մարմնամարզությունում։ Նրա բոլոր մրցելույթները ավարտվում են կա՛մ չեմպիոնությամբ, կա՛մ մրցանակային տեղով։
Անկասկած, 31 ամյա Արթուրը Հայաստանի լավագույն սպորտսմեններից է․ 2020թ-ի Տոկիոյի օլիմպիական խաղերում նա դարձել է բրոնզե մեդալակիր, 2022 թվականի օգոստոսին Մյունխենում Եվրոպայի առաջնությանը նվաճել է արծաթե մեդալ։
Նոյեմբերին Լիվերպուլում դարձել է սպորտային մարմնամարզության աշխարհի չեմպիոն նժույգ թափեր վարժությունում․ այդ մարզաձևում աշխարհի առաջնությունում հաղթանակը դարձավ առաջինը անկախ Հայաստանի պատմության մեջ։
Այդ հաղթանակի համար 2022թ-ի դեկտեմբերի 31-ին Արթուր Դավթյանը ՀՀ նախագահի կողմից պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I աստիճանի մեդալով։
2023թ-ին Արթուրի մարզական կարիերան սկսվել է նույնքան հաջող․ նա շարունակում է բարձրացնել հայկական եռագույնն ու հնչեցնել Հայաստանի պետական օրհներգը աշխարհի տարբեր երկներում անցկացվող հեղինակավոր մրցաշարերում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում