Ուկրաինայի հակահարձակումը սկսվել է հունիսի 8-ին․ ԱՄՆ պետքարտուղար

Ուկրաինայի հակահարձակումը սկսվել է հունիսի 8-ին․ ԱՄՆ պետքարտուղար

Ուկրաինական ուժերի հակահարձակումը սկսվել է հունիսի 8-ին․ հաջող ընթացքի դեպքում այն կարող է ստիպել Պուտինին հաշտության բանակցություններ սկսել՝ պատերազմին վերջ տալու նպատակով։

Այս մասին երեկ՝ հունիսի 12-ին, Վաշինգտոնում Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

Բլինկենը նշել է, որ հակահարձակումը դեռ իր սկզբնական շրջանում է, և որ դրա ելքի վերաբերյալ խոսելը դեռ «շատ շուտ է»: Բլինկենը նաև ընդգծել է միջազգային լայն աջակցությունը Ուկրաինայի հակահարձակմանը և ասել, որ վստահ է, որ Ուկրաինան հաջողությամբ կվերականգնի իր տարածքը։

«Շատ կարևոր է նշել, որ ինչին նախագահ Պուտինը փորձում էր հասնել Ուկրաինայում, արդեն ռազմավարական ձախողում է կրել, քանի որ Պուտինի ունեցած նպատակը՝ Ուկրաինան քարտեզից ջնջելը, վերացնելը, նրա անկախությունը և Ուկրաինան այս կամ այն ձևով կլանել Ռուսաստանի մեջ, ձախողվել է, և նա չի կարող հաջողության հասնել», – ասել է պետքարտուղարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում