Իրանն ու Ադրբեջանը բանակցում են են Թեհրանում Բաքվի դեսպանատունը վերաբացելու շուրջ

Իրանն ու Ադրբեջանը բանակցում են են Թեհրանում Բաքվի դեսպանատունը վերաբացելու շուրջ

Իրանն ու Ադրբեջանը հարաբերությունների լարվածության ֆոնի թուլացումից հետո անցել են Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը վերաբացելու քննարկումներին։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։

«Երկու երկրների արտաքին գործերի նախարարների միջև տարբեր ժամանակահատվածներում բանակցությունների չորս փուլ է անցկացվել․․․ Մեր ձեռնարկած դիվանագիտական քայլերի արդյունքում մենք դրական արդյունքի ենք հասել (առաջացած) լարվածության վերահսկողության առումով, և ներկայումս գտնվում ենք բանակցությունների փուլում՝ լարվածության փուլից Թեհրանում Ադրբեջանի դեսպանության գործունեության պաշտոնական վերսկսման փուլին անցնելու շուրջ»,- հայտարարել է Քանաանին:

Քանաանին նշել է, որ բանակցությունների վերջին փուլում համաձայնեցվել է տեխնիկական մասնագետների պատվիրակությունների փոխանակումը, որոնք կարող են բանակցություններ վարել երկու երկրների միջև առաջացած լարվածության հետ կապված հարցերի շուրջ:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել՝ երկու մարդ: Թեհրանի ոստիկանական վարչության ղեկավարի խոսքով՝ հարցաքննության ժամանակ ձերբակալված հարձակվողը «իր դրդապատճառները բացատրել է անձնական և ընտանեկան խնդիրներով»։ Իրանի մայրաքաղաքի ոստիկանական վարչության ղեկավար Հոսեյն Ռահիմին նշել է, որ հարցաքննության ընթացքում տղամարդն ասել է, որ ինքը փորձում էր ազատ արձակել իր կնոջը, որը, նրա կարծիքով, երկար ժամանակ գտնվում էր դեսպանատան չորրորդ հարկում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում