Թուրքիան Շուշիում հյուպատոսություն կբացի․ Էրդողան
13/06/2023 16:27
Նմանատիպ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 13-ին պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան:
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Այցի շրջանակներով տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների դեմ առ դեմ հանդիպում, որին հաջորդել են կառավարության անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները:
Հանդիպումներին հաջորդել է նախագահների ճեպազրույցը, որի ժամանակ Էրդողանը հայտարարել է Շուշիում հյուպատոսություն բացելու պատրաստակամության մասին՝ նշելով, որ Անկարայի կողմից այդ քայլը «ուղերձ կլինի ամբողջ աշխարհի, մասնավորապես՝ Հայաստանի համար»:
«Մենք վճռական ենք բոլոր ոլորտներում զարգացնել մեր հարաբերությունները, որոնք Շուշիի հռչակագրի ստորագրմամբ դուրս են եկել դաշնակցային մակարդակի», – ասել է Էրդողանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում