«Զանգեզուրի միջանցքի» բացումն անխուսափելի է. Ալիև
Նմանատիպ
«Զանգեզուրի միջանցքի» բացումն անխուսափելի է. նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո:
Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Մենք քննարկել ենք «Զանգեզուրի միջանցքի» շուտափույթ բացումը: Դա անխուսափելի է, և որքան շուտ, այնքան լավ: Մենք կավելացնենք մեր ջանքերն այս հարցում: Այդ միջանցքի բացումը հնարավորություններ կստեղծի բոլոր երկրների համար»,- ասել է Ալիևը:
Նա նաև հավելել է, որ միջազգային իրավունքը «չի գործում», այսօր աշխարհում առաջին պլան է մղվում «ուժի» գործոնը:
«Այսօր աշխարհում առաջին պլան է մղվում ուժի գործոնը։ Ցավոք, միջազգային իրավունքը չի գործում։ Սա մենք տեսանք «մեր տարածքների» 30-ամյա «օկուպացիայի» ժամանակ։ Բանակցություններն ու քննարկումները արդյունք չտվեցին: Մենք արդյունքի հասանք մեր ուժերի շնորհիվ»,- ասել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում