Եղանակն առաջիկա օրերին․ սպասվում են անձրևներ
13/06/2023 17:18
![Եղանակն առաջիկա օրերին․ սպասվում են անձրևներ](https://times.am/v3/wp-content/uploads/2023/06/15713303_0_84_1601_984_1920x0_80_0_0_026303d11d96bfb20435a11790745a5f-1500x844.jpg)
Նմանատիպ
Հանրապետության տարածքում`
Հունիսի 13-ի ցերեկը, 14-15-ը, 17-ին շրջանների զգալի մասում, 16-ին, 18-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 13-ի և 15-ի ցերեկն առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Հունիսի 13-18-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևելյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։
Երևան քաղաքում՝
Հունիսի 13-ի կեսօրից հետո, 14-15-ը, 17-ին սպասվում է, 16-ին, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում