Ռուսաստանը կարող է դուրս գալ հացահատիկի գործարքից․ Պուտին
Նմանատիպ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը մտածում է հացահատիկի գործարքից դուրս գալու մասին, որի ժամկետը լրանում է հուլիսի 17-ին։ Նրա խոսքով՝ հացահատիկային միջանցքներն Ուկրաինան ակտիվորեն օգտագործում է ծովային անօդաչու թռչող սարքերի արձակման համար, գրում է Коммерсант-ը։
Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը հացահատիկի գործարքը կնքել է ոչ թե հանուն Ուկրաինայի, այլ օգնելու Ռուսաստանին բարեկամ երկրներին Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում։ Սակայն գործարքի գործընկերները, ինչպես նշել է ՌԴ նախագահը, «խաբել» են Մոսկվային և փաստացի հրաժարվել են կատարել նրա պայմանները։
«Մենք մտածում ենք հացահատիկի գործարքից դուրս գալու մասին։ Ընդ որում՝ այդ միջանցքները, որոնցով շարժվում են նավերը, հակառակորդի կողմից մշտապես օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր, ծովային անօդաչու սարքեր արձակելու համար։ Ռուսաստանը, հացահատիկի գործարքից դուրս գալու դեպքում, պատրաստ կլինի ամենաաղքատ երկրներին անվճար մատակարարել Ուկրաինայից եկած հացահատիկի ծավալը», – ասել է պետության ղեկավարը ռազմական թղթակիցների հետ հանդիպման ժամանակ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում