Երասխում թշնամու կրակից վիրավորում է ստացել 2 օտարերկրացի․ ՊՆ
14/06/2023 12:19
Նմանատիպ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, 11:30-ի սահմաններում տարածելով ապատեղեկատվություն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ստեղծելով տեղեկատվական հիմք, 10-15 րոպե անց՝ ժամը 11:45-ի սահմաններում, նույն ուղղությամբ կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ։
Այս մասին հայտնում է Հայաստանի Պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության՝ թշնամու կրակի արդյունքում վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացիներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում