Եգիպտոսը ցանկանում է անդամակցել BRICS-ին

Եգիպտոսը ցանկանում է անդամակցել BRICS-ին

Կահիրեում Ռուսաստանի դեսպան Գեորգի Բորիսենկոն հաստատել է, որ Եգիպտոսը դիմել է BRICS-ին (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) միանալու համար։

«Եգիպտոսը հայտ է ներկայացրել BRICS-ի խմբին միանալու համար, քանի որ նախաձեռնություններից մեկը, որով ներկայումս զբաղվում կազմակերպությունը,առևտրի առավելագույն անցումն է այլընտրանքային արժույթների, լինի դա ազգային, թե ինչ-որ միասնական արժույթի ստեղծում: Եգիպտոսը շատ շահագրգռված է դրանում»,- ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է դիվանագետը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում