Դրամի փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գին․ ՀՀ ԿԲ
14/06/2023 16:50
Նմանատիպ
Հունիսի 14-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքը նվազել է 0.61 դրամով և կազմել 386.60 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 4.60 դրամ:
Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքը նվազել է 0.35 դրամով և կազմել 417.76 դրամ: Վրացական լարիի (GEL) փոխարժեքը նվազել է 0.10 դրամով և կազմել 148.32 դրամ: Իրանական ռիալի (IRR) փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 0.92 դրամ՝ 100 ռիալի համար:
Ոսկու (XAU) գինը նվազել է 19.66 դրամով և կազմել 24292.17 դրամ: Արծաթի (XAG) գինը նվազել է 0.72 դրամով և կազմել 300.67 դրամ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում