Չինաստանում ստեղծել են ChatGPT-ին փոխարինող համակարգ

Չինաստանում ստեղծել են ChatGPT-ին փոխարինող համակարգ

Չինական 360 Security Technology կորպորացիան ներկայացրել է արհեստական ինտելեկտով աշխատող ChatGPT-ի այլընտրանքային, չինական տարբերակը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Շանհայի Yicai Global պորտալին։

Ընկերությունը թողարկել է ծրագիր, որը կոչվում է 360 Zhinao 4.0:

Ըստ համակարգը մշակողների՝  ծառայությունն ունակ է մշակել տեքստ, պատկեր, խոսք և տեսանյութ։

360 Security Technology-ն նախանշել է փետրվարի սկզբին սեփական չաթբոտը գործարկելու ծրագրերը:

ChatGPT-ն, որը մշակվել է ամերիկյան OpenAI ընկերության կողմից, գործարկվել է 2022 թվականի վերջին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում