Խորվաթիայի հավաքականը Ազգերի լիգայի եզրափակչում է

Խորվաթիայի հավաքականը Ազգերի լիգայի եզրափակչում է

Ազգերի լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Խորվաթիայի հավաքականը հաղթանակ տարավ Նիդեռլանդների հավաքականի նկատմամբ։

Հանդիպումն ավարտվեց 2-4 հաշվով հօգուտ Խորվաթիայի։ Վերջինս հաղթանակ կորզեց լրացուցիչ ժամանակում՝ ևս 2 գնդակ խփելով։

Նիդեռլանդներից գոլերի հեղինակներ դարձան Դոնյել Մալենն (34′) ու Նոա Լանգը (90’+6′)։

Խորվաթիայի հավաքականի հաղթանակն ապահովեցին Անդրեյ Կրամարիչը (55′) Մարիո Պասալիչը (72′), Բրունո Պետկովիչը (98′), Լուկա Մոդրիչը (116′)։

Խաղն ընթանում էր Ռոտերդամի «Դե Քեյփ» մարզադաշտում։

Եզրափակչի մյուս մասնակիցը հայտնի կդառնա Իսպանիա – Իտալիա խաղում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում