Կրակոցներ Տեղ գյուղի հատվածում

Կրակոցներ Տեղ գյուղի հատվածում

Հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ
ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ
առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու
նպատակով

Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի
զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու
փորձը կանխվել է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում