Գնաճի դեմ պայքարն ավարտված չէ. Մարտին Գալստյան

Գնաճի դեմ պայքարն ավարտված չէ. Մարտին Գալստյան

ԱԺ-ում 2022-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը անդրադարձել է Հայաստանում գնաճի խնդրին՝ նշելով, որ Կենտրոնական բանկը գնաճի դեմ պայքարը ավարտված չի համարում։

«Մենք չենք համարում, որ գնաճի դեմ պայքարը ավարտված է, դրա համար ավելի զուսպ ենք իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 0.25 տոկոսային կետով։ Կարծում ենք, որ գնաճի որոշակի մեղմում կա։ Ներմուծվող ապրանքների առումով ունենք կտրուկ գնանկում, սակայն մյուս կողմից կան ծառայություններ, որոնց գները չեն նահանջում։ Հենց դա էլ մեզ մտահոգում է»,– նշել է ԿԲ նախագահը՝ հավելելով, որ գնաճը հիմնականում պայմանավորված է եղել պահանջարկով և որպես օրինակ նշել միջազգային այցելուների ներհոսքը, որի արդյունքում մինչև հիմա հյուրանոցային և ռեստորանային ծառայությունների ոլորտն ունի 8.7 տոկոս աճ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում