Անշարժ գույքի շուկայում գնաճն ավելի բարձր է, քան մարդկանց իրական եկամուտների աճը

Անշարժ գույքի շուկայում գնաճն ավելի բարձր է, քան մարդկանց իրական եկամուտների աճը

Ազգային ժողովում 2022-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նշել է, որ տարիներ շարունակ Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների որոշակի աճ է նկատվում։

«Փորձում ենք անշարժ գույքի շուկայի գները համադրել մարդկանց իրական եկամուտների աճի ֆինանսական կամ ոչ ֆինանսական ակտիվների աճի հետ և տեսնում ենք, որ անշարժ գույքի շուկայում աճը ավելի բարձր է, քան մարդկանց իրական եկամուտների աճը, ուստի, մեր կարծիքով, անշարժ գույքի շուկայում կա որոշակի ավելի աճ, քան պետք է լիներ»,- նշել է ՀՀ ԿԲ Նախագահը՝ նշելով, որ հիփոթեքային վարկերի շուկայում անցյալ տարվա ընթացքում ևս տոկոսադրույքներն աճել են, սակայն այն եղել է ավելի մեղմ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում