Ֆիզմաթ դպրոցը աշխարհի ամենահեղինակավոր մրցույթի թոփ 10-յակում
Նմանատիպ
ԵՊՀ առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը 2023 թվականի աշխարհի 10 լավագույն դպրոցներից մեկն է ճանաչվել՝ ըստ աշխարհում ամենահեղինակավոր World’s Best School Prizes մրցույթի։
World’s Best School Prizes մրցույթին մասնակցում են ավելի քան հարյուր երկրի դպրոցներ, իսկ Հայաստանը մրցույթում ներկայացվել է առաջին անգամ։
Մրցույթը ներկայացնում է դպրոցների փորձառությունը, որոնք փոխում են հաջորդ սերնդի կյանքը և իրական փոփոխություն են բերում իրենց երկրներին։ Աշխարհի լավագույն դպրոց մրցանակին արժանանում են այն դպրոցները, որոնց տնօրենները, ուսուցիչները ակադեմիական չափորոշիչների հետ մեկտեղ աշակերտների համար կարողացել են ապահովել որակյալ ուսուցում՝ հիմնված նորարական գաղափարների վրա։
Հաղթող դպրոցների անունները կհարապարակվեն ս․թ հոկտեմբեր ամսին։ Մրցույթում կլինի 5 հիմնական հաղթող դպրոց, որոնցից յուրաքանչյուրը կստանա պարգև՝ 50,000 ԱՄՆ դոլար։
Մրցույթում նման հաջողություն գրանցելը ոչ միայն Ֆիզմաթ դպրոցի հաղթանակն է, այլև՝ Հայաստանի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում