Apple ժամացույցների և Airpods-ների ապառիկ վաճառք՝ հատուկ պայմաններով Ucom-ում
Նմանատիպ
Որպես Apple ընկերության պաշտոնական վերավաճառողը Հայաստանում Ucom-ն իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռել ձեռք բերել մի շարք Apple խելացի ժամացույցեր և AirPods անլար ականջակալեր՝ ապառիկի հատուկ պայմաններով։
Ucom հատուկ ապառիկի հնարավորությունը գործում է մինչև հուլիսի 2-ը, մինչև 36 ամիս մարման ժամկետով` սկսած 0% կանխավճարից, 0% տարեկան տոկոսադրույքից և 0% սպասարկման վճարից առաջին 12 ամսվա համար:
«Ucom-ի ոչ միայն կորպորատիվ, այլև անհատ բաժանորդները մշտապես հնարավորություն ունեն ձեռք բերելու Apple ընկերության կողմից արտադրվող ապրանքատեսակների նորագույն մոդելները թե՛ Ucom-ի սպասարկման կենտրոններում, և թե՛ առցանց», – նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Ինչպես և սովորական սպասարկման սրահ այցելելիս, այնպես էլ Ucom-ի ինտերնետ-խանութում ապառիկի դիմել կարող են 21-60 տարեկան ՀՀ քաղաքացիները։ Առցանց ապառիկը ձևակերպելուց առաջ իրականացվում է առցանց հարցում, կատարվում է անձնական տվյալների նույնականացում, ինչից հետո բանկային համակարգը վայրկյանների ընթացքում հաստատում կամ մերժում է վարկի տրամադրումը։
Հավելենք, որ առցանց ապառիկը ձևակերպվում է «Յունիբանկ» ԲԲԸ կողմից, ընդ որում՝ նույն պայմաններով, որոնք գործում են նաև Ucom վաճառքի և սպասարկման կենտրոն այցելելու դեպքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում