ԱՄՆ Դաշնային պահուստների համակարգը դադարեցրել է տոկոսադրույքների աճը

ԱՄՆ Դաշնային պահուստների համակարգը դադարեցրել է տոկոսադրույքների աճը

Առավել քան մեկ տարի տևած տոկոսադրույքների անդադար բարձրացումների «արշավից» հետո՝ չորեքշաբթի օրը, ԱՄՆ-ի Դաշնային պահուստների համակարգը (Ֆեդերալ ռեզերվային համակարգը) հայտարարել է, որ անփոփոխ է թողնում տոկոսադրույքների մակարդակը։

ԴՊՀ-ի ղեկավարը, հայտնում է, որ տոկոսադրույքները կշարունակեն բարձրացվել, բայց «ավելի չափավոր տեմպով»։ Սա բացատրվում է այն փաստով, որ այս պահին ԱՄՆ-ում գրանցվող ինֆլյացիայի մակարդակը կրկնակիորեն գերազանցում է Ֆեդերալ Ռեզերվային համակարգի համար ցանկալի 2%-ի ցուցանիշը։

Այդուհանդերձ, նույնիսկ ինֆլյացիոն այս մակարդակը բավականին բարձր ձեռքբերում է ԱՄՆ-ի Դաշնային պահուստների համակարգի համար՝ անցած տարի գրանցված 9% ինֆլյացիայի ֆոնի համեմատ։

Որոշ տնտեսագետների կարծիքով՝ ՖՊՀ-ի նման քայլը հղի է տնտեսական վտանգներով՝ համեմատականներ անցկացնելով 1970–1980-ական թվականներին համակարգի իրականացրած քաղականության հետ։ 

«Ամեն անգամ, երբ Ֆեդերալ Ռեզերվային համակարգը կանգնեցնում է տոկոսադրույքների աճը՝ ինֆլյացիան բարձրանում էր, իսկ երբ տոկոսադրույքները կրկին բարձրացվում էին՝ տնտեսությունը հայտնվում էր ռեցեսիայի մեջ»,- նշել  է ամերիկացի տնտեսագետ Մայքլ Բոռդոն՝ CNN–ին տված հարցազրույցիում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում