Հայտարարվում է  մրցույթ

Հայտարարվում է  մրցույթ

ՀՀ « Երևանի  Լ. Միրիջանյանի անվան հ․155 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ռուսաց լեզու (22 դասաժամ, 1 դրույքաչափ) և (12 դասաժամ, 0,5 դրույքաչափ) առարկայի ուսուցչի թափուր տեղի համար:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ  ՀՀ ԿԳՄՍ  մշակած հարցաշարի: Հարցազրույցի  փուլի  հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝

  • Դիմում (Ձև 1 ), մեկ լուսանկար 3 × 4 չափի
  • Բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ ( դիպլոմ )։
  • Անձը հաստատող փաստաթուղթ
  • «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ առկայութ­յան դեպքում
  • Ինքնակենսագրություն
  • Այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ – ում աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ
  • ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ
  • Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հա­վաս­տող փաստաթղթեր՝ առկայության դեպքում
  • Որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստա­թուղթ:

Տնօրենի  կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի  բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը  կարող է մինչև փաստաթղթերի  ընդունման ժամկետի  ավարտը վերացնել և համալրել դրանք:

Փաստաթղթերն  ընդունվում են  2023թ․ հունիսի 16-ից մինչև 2023թ. հունիսի  27-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից 14:00, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխա­տան­քային օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2023թ. հունիսի 30-ին ժամը 14:00, Երևանի Լ.Միրիջանյանի անվան հ․ 155 հիմնական դպրոցում, հասցեն`ք. Երևան, Բաշինջաղյան 2-րդ նրբանցք։

Տեղեկությունների համար  զանգահարել 010 34-09-66 հեռախոսահամարով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում