Արհեստական Բանականությունը կարող է «ավիրել» մարդկությունը հինգից տասը տարվա ընթացքում

Արհեստական Բանականությունը կարող է «ավիրել» մարդկությունը հինգից տասը տարվա ընթացքում

Խոշորագույն տարբեր կազմակերպությունների ղեկավարներ լրջորեն մտահոգված են այն պոտենցիալ վտանգներով, որոնք ներկայացնում է արհեստական բանականությունը, և որոնք կարող են արտահայտվել մոտ ապագայում։

Յելի համալսարանում տարբեր կազմակերպությունների, այդ թվում՝ Ուոլմարթ, Կոկա–Կոլա, Զում և Քսերոքս ընկերությունների գործադիր տնօրենների շրջանում անցկացված հարցման արդյունքում պարզվել էլ, որ կազմակերպությունների գործադիր տնօրենների 34%-ը կարծում է, որ արհեստական բանականությունը կարող  է վերացնել մարդկությունը մոտակա 10 տարվա ընթացքում։ Մասնակիցների 8%-ը կարծում է, որ դա տեղի կունենա մոտակա 5 տարվա ընթացքում։

Ջեֆֆրի Հինթոնի խոսքերով, ով երկար տարիներ աշխատել է արհեստական բանականության զարգացման ուղղությամբ, CNN–ի հետ հարցազրույցում ասել է, որ երբ արհեստական բանականությունը մեզնից խելացի դառնա, ապա կկարողանա նույնիսկ շրջանցել մարդկանց կողմից ստեղծվող սահմանափակումները։

Սակայն հարցումներին մասնակցած թոփ-մենեջերների մեծամասնությունը՝ 58%-ը, կարծում է, որ դա երբեք չի կարող տեղի ունենալ։

Հարցումների արդյունքները ցույց տվեցին նաև, որ ընկերությունների ղեկավարների 87%-ի կարծիքով արհեստական բանականության պոտենցիալ օգուտը «գերագնահատված չէ»։ 

Նշվել են մի շարք ոլորտներ, որոնց վրա, ըստ թոփ–մենեջերների, արհեստական բանականությունը կունենա իր խոշորագույն ազդեցությունը․ առողջապահությունը, մեդիա ոլորտը, մասնագիտացված ծառայությունների ոլորտը, ինչպես նաև թվային և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում