Առաջին անգամ Երևանից գործարկվում են ուղիղ թռիչքներ Էր Ռիադ

Առաջին անգամ Երևանից գործարկվում են ուղիղ թռիչքներ Էր Ռիադ

Առաջին անգամ Երևանից գործարկվում են ուղիղ թռիչքներ դեպի Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադ: Flynas ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 21-ից կմեկնարկի Էր Ռիադ-Երևան – Էր Ռիադ երթուղով չվերթերը:

Թռիչքները կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flynas.com։

Հետևեք մեզ նաև Telegram-ում