Ադրբեջանցիներն Արցախում ավերել են 19-րդ դարում կառուցված կամուրջը

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են 19-րդ դարում կառուցված  կամուրջը

«Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (Caucasus Heritage Watch) կայքը  հրապարակել է փաստեր ադրբեջանցիների կողմից Հալիվորի կամուրջը ավերելու վերաբերյալ։

Հալիվորի կամ Հալևորի կամուրջը գտնվում է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից 2կմ հարավ-արևմուտք` Իշխանագետի վրա, այն Իշխանագետի և նրա վտակների վրա կառուցված 6 կամուրջներից մեկն է։ Կամրջը կառուցվել է 1835թ.-ին:

Անհրաժեշտ է նշել, որ կամուրջը կառուցվել է այնպես, որ Մեծ Թաղերի կողմից կամրջի խելը մոտ երկու մետր ներքև է հանդիպակաց կողմի խելից։ Հին կամրջից մնացել է աջակողմյան խելի զանգվածը, որը գտնվում էր մոտ 50 մետր վերև` համեմատաբար ավելի հարմար դիրքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում