6 միլիարդ դոլար՝ «Մանչեսթեր Յունայթեդի» համար
16/06/2023 16:22
Նմանատիպ
Ֆուտբոլի պատմության լավագույն ակումբներից մեկը՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», շուտով կարող է ունենալ նոր սեփականատեր։
«Մանչեսթեր Յունայթեդն» այժմ բանակցություններ է վարում Քաթարի շեյխ Ջասիմ բեն Համադ ալ-Թանիի գլխավորած կոնսորցիումի հետ՝ ակումբն ավելի քան 6 միլիարդ դոլարով վաճառելու նպատակով:
Գործարքի վերջանական «ճակատագիրը» դեռևս հայտնի չէ, սակայն, ըստ Reuters-ի, գործարքի բարենպաստ ավարտի համար ստեղծված են բոլոր նախադրյալները։
Շեյխ Ջասիմը Պարսից ծոցի պետությունների ամենահարուստ մարդկանցից մեկն է:
«Մանչեսթեր Յունայթեդը» հիմնադրվել է 1878 թվականին՝ «Նյուտոն Հիթ (Լանկաշիր Էնդ Յորքշիր Ռեյլուեյ)» անվանմամբ, անվանափոխվել է 1902 թվականին՝ դառնալով «Մանչեսթեր Յունայթեդ»։ Համարվում է աշխարհի ամենահայտնի ֆուտբոլային ակումբներից մեկը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում