Նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
Նմանատիպ
2023 թվականի հունիսի 16-ին շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100-ամյակ» թեմային:
320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Ղուկաս Չուբարյանը (1923-2009թթ.)՝ Մեսրոպ Մաշտոցի արձանը ստեղծելիս:
Նամականիշի վրա նաև պատկերված է «100» թիվը, որը խորհրդանշում է Ղուկաս Չուբարյանի հարյուրամյա հոբելյանը, ինպես նաև՝ «Ղուկաս Չուբարյան» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Թողարկման օրը` 16 հունիսի 2023թ.
Դիզայնը՝ Ռեմ Սահակյանի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 40,0 x 30,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 10 000 հ.
Նամականիշի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության ԿԳՍՄ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Ղուկաս Չուբարյանի որդի Գրիգոր Չուբարյանը, Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում