Նանկին-2014. Եվս երկու հայ մարզիկներ բրոնզե մեդալներ նվաճեցին

Նանկին-2014. Եվս երկու հայ մարզիկներ բրոնզե մեդալներ նվաճեցին

Չինաստանի Նանկին քաղաքում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում այսօր մրցագորգ դուրս եկան Հայաստանի վերջին ներկայացուցիչները՝ ազատոճային ըմբիշներ 54 կգ քաշային կարգում հանդես եկող Վաղինակ Մաթևոսյանը և 76 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը:

Մաթևոսյանը B խմբում հաղթեց  վենեսուելացի Էլիզեր Աուլարին, նորզելանդացի Բրահմ Ռիչարդսին, ռուս Ամիրխան Գուվաժովոկին, այնուհետև պարտություն կրեց ղազախ Մուխամբեթ Կուատբեկից։ Բրոնզե մեդալի համար պայքարում Մաթևոսյանը հաղթեց Եմենի ներկայացուցիչ Ալ-Շհեբամի Էբրահիմ Աբդուլահ Ալիին և արժանացավ օլիմպիական խաղերի բրոզե մեդալին։

Հովսեփյանը ևս մեկնարկեց B խմբում, որտեղ պարտվեց ճապոնացի Յաճուրո Յամասակին, այնուհետև հաղթեց սամոացի Լաֆետա Վոնին, կանադացի Արշդեպ Գուրմին և նույնպես բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք ստացավ։

Հովսեփյանը հաղթեց Կանադան ներկայացնող Իսքերդո Մենդես Կարլոս Արտուրոյին և Հայաստանի հավաքականի համար ևս մեկ բրոնզե մեդալ նվաճեց։

Չինաստանում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում մեր մարզիկներն ընդհանուր հաշվով նվաճեցին երկու ոսկե մեդալ, երկու արծաթ և երեք բրոնզ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում