Հունիսի 18-ի առավորտյան ժամը 08.25-ի սահմանում ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1993թ. ծնված Արամ Սիմոնի Գյուլնազարյանը:
Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնից, վիրավորը հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
«ՊԲ հրամանատարությունը խորապես ցավակցում է ժամկետային զինծառայող Արամ Գյուլնազարյանի հարազատներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: